Առուշ Առուշանյանը կալանավորվել է Քարահունջի համայնքապետի ցուցմունքի հիման վրա. պաշտպան

«Ինչպես տեսնում են դատարանից դուրս եկա միայնակ, առանց Առուշանյանի: Կանխազգում էի՝ դատարանը բավարարեց Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը և Առուշ Առուշանյանին 2 ամսով կալանավորման որոշում կայացրեց»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը:

Նա նշեց, որ պայքարելու են, որպեսզի հասնեն արդարության:

Ըստ պաշտպանի՝ սա աննախադեպ իրողություն է. «Մի անձի հակասական ցուցմունքով կարող են մի ամբողջ համայնքի գլխատեն ուղղակի: Ես կարող եմ փաստել, որ ՀՀ-ում ազատությունը որևէ արժեք չունի, դուրս է գալիս, որ մարդը ևս արժեք չունի»:

Պաշտպանը հայտնեց, որ Առուշանյանի դեմ ցուցմունք է տվել Քարահունջի ղեկավարը, ով այս պահին կալանավորված է:

«Մի ցուցմունքով ասել է, որ Առուշանյանն ասել է, որ «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկեն»,-ասաց նա:

Առուշ Առուշանյանի պաշտպանն ասաց, որ միանշանակ Վերքաննիչ դատարան են դիմելու. «Գոնե Վերաքննիչում մի քիչ հույսեր ունենք»

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել