Բանտարկում են նրանց, ովքեր զենքը ձեռքին պաշտպանել են մարզի բնակիչների անվտանգությունը․ Ռոբերտ Քոչարյան

Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանի նկատմամբ սպառնալիքներ պարունակող վերջին հայտարարությունից անցել է բավական ժամանակ, և հանրությունը սպասում էր, որ պետության անունից կհնչի համարժեք պատասխան: Դա՛ է պահանջում պետության շահը: Ցավոք, դա հերթական անգամ տեղի չունեցավ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Միջազգային հարաբերություններում չի հարգվում վախվորածությունը և անհստակությունը: Հայաստանին և հայ ժողովրդին ուղղված սպառնալիքները պահանջում են կոշտ և հստակ արձագանք: Հայաստանը պետք է դրսևորի բավարար կամք՝ պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը և ժողովրդի արժանապատվությունը:

Ցավալի է փաստել, բայց քանի դեռ Հայաստանը ղեկավարում է պատերազմում պարտված ղեկավարը, այս ստորացուցիչ պատկերը շարունակվելու է:

Ավելին, դրա հետ միաժամանակ, իշխանությունները, իրենց թերարժեքության բարդույթով պայմանավորված, ձերբակալում են Սյունիքի համայնքապետերին: Բանտարկում են նրանց, ովքեր զենքը ձեռքին պաշտպանել են մարզի բնակիչների անվտանգությունը»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել