Սույն թվականի մայիսի 29-ին, ժամը 11:00-ին ՇՊԱԿ-ների ազգային ցանցը Հայաստանի ողջ տարածքում իրականացնելու է Ֆլեշ-մոբ` «Ո´չ կոռուպցիային» խորագրով:
ՇՊԱԿ-ների ազգային ցանցում ընդգրկված են 13 գրասենյակներ, որոնք գործում են Հայաստանի բոլոր մարզերում, յուրաքանչյուր մարզում մեկ կենտրոն, իսկ Արագածոտնի մարզի Թալին և Ապարան քաղաքներում նաև հենակետային ընդունարաններ:
Նախաձեռնության շրջանակներում յուրաքանչյուր Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնի և ընդունարանի կողմից կազմվելու է «Ո´չ կոռուպցիային» բառակապակցությունից մեկ տառ, որը նպատակ ունի հասարակության անդամների ուշադրությունը մեկ անգամ ևս հրավիրել «կոռուպցիա» կոչվող չարիքի դեմ և այս քայլով ցույց տալ, որ ցանկացած բացասական երևույթ, ինչը խորթ է և անհարիր մեր արժեքներին, անհանդուրժողության, համախմբման ու միասնական գործելու դեպքում կարող ենք դուրս մղել հասարակությունից: Միջոցառման ընթացքում, տառը կազմելուց հետո մասնակիցները բարձրաձայն արտասանելու են իրենց կազմած տառը, այնուհետև բարձրաձայն արտասանելու են «Ո´չ կոռուպցիային» բառակապակցությունը:
Ընդհանուր առմամբ Ֆլեշ-մոբին մասնակցելու են ավելի քան 300 հոգի:
Ստորև ներկայացնում ենք այն վայրերը, որտեղ նախատեսվում է իրականացնել ակցիան.
- 1. Երևանի ՇՊԱԿ – ք. Երևան, Մոսկվա կ/թ-ի հարակից Շ.Ազնավուրի անվան հրապարակ.
- 2. Արագածոտնի ՇՊԱԿ – Արագածոտնի մարզ, ք. Աշտարակի Ն.Սիսակյանի անվան դպրոց.
- 3. Թալինի ՇՊԱԸ – Արագածոտնի մարզ ք. Թալին, Տերյան 24 հասցե.
- 4. Ապարանի ՇՊԱԸ – Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Քաղաքապետարանի դիմացի հրապարակ.
- 5. Արարատի ՇՊԱԿ – Արարատի մարզ, ք. Արարատի թիվ 2-րդ դպրոց.
- 6. Արմավիրի ՇՊԱԿ – Արմավիրի մարզ ք. Արմավիրի թիվ 4-րդ դպրոց.
- 7. Գեղարքունիքի ՇՊԱԿ – Գեղարքունիքի մարզ, ք. Գավառի թիվ 1-ին դպրոց.
- 8. Լոռու ՇՊԱԿ – Լոռու մարզ, ք. Վանաձոր, Շ.Ազնավուրի անվան մշակույթի տուն.
- 9. Կոտայքի ՇՊԱԿ – Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Կենտրոն թաղամաս, Օգոստոսի 23.
- 10. Շիրակի ՇՊԱԿ – Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի բակ.
- 11. Սյունիքի ՇՊԱԿ – Սյունիքի մարզ, ք. Կապանի թիվ 10 դպրոց.
- 12. Վայոց Ձորի ՇՊԱԿ – Վայոց Ձորի մարզ, ք, Եղեգնաձորի թիվ 1 դպրոց.
- 13. Տավուշի ՇՊԱԿ – Տավուշի մարզ, ք. Իջևանի թիվ 1-ին դպրոց:
«Ֆլեշ-Մոբ» միջոցառումը կազմակերպվել է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում» ծրագրի շրջանակներում: