Հայրենիքի պաշտպանները կունենան հնարավորություն աշխատելու ՊԵԿ-ում. Արմեն Մուրադյան

Հայրենիքի պաշտպանները կունենան հնարավորություն աշխատելու ՊԵԿ-ում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«Ամիսներ առաջ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հյուրընկալվեց ԶԻնվորի տուն ու առաջարկեց հայրենիքի պաշտպանների համար իրականացնել անվճար դասընթացներ հարկային, մաքսային և հարակից օրենսդրության վերաբերյալ:

Դասընթացներն արդեն մեկնարկել են: Տղաները կսովորեն հարկային, մաքսային գործ, հաշվապահական հաշվառում ՊԵԿ «Ուսումնական կենտրոն ՊՈԱԿ»-ում: Դասընթացների ավարտական քննությունները լավագույնը հանձնած զինվորները կստանան աշխատանքի առաջարկ ՊԵԿ-ում»,- գրել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել