Սահմանադրական դատարանն ավարտեց դռնփակ նիստը․ խոսնակ

Սահմանադրական դատարանի մամուլի խոսնակ Եվա Թովմասյանը հայտնում է․

«Սահմանադրական դատարանն ավարտեց դռնփակ նիստը եւ հեռացավ խորհրդակցական սենյակ` հետաձգված միջնորդությունները քննարկելու նպատակով։

Լրագրողները եւ այցելուները կարող են վերադառնալ Սահմանադրական դատարանի նիստերի դահլիճ»։

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքները վիճարկում են «Հայաստան», «Պատիվ ունեմ», «Զարթոնք» և «Հայոց Հայրենիք» կուսակցությունները: Նրանց դիմումները քննարկվում են մեկ միավորված գործի շրջանակներում:

Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը: Պատասխանող կողմ հանդես է գալիս ԿԸՀ-ն՝ որպես ընտրությունների արդյունքներն արձանագրող մարմին: Հարակից պատասխանողներ են ՀՀ դատախազությունը, ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել