Մատնահետքերը անձի նույնականացման ամենահեշտ միջոցն են, քանզի դրանք եզակի են և չեն կրկնվում:
Մատնահետքերը ֆիքսելու համաև կան տարբեր մեթոդներ և եղանակներ, այժմ կներկայացնենք դրանցից թերևս ամենատարածված և կիրառելի մեթոդը:
Այսպես. մատնահետքերը ֆիքսող մեխանիկական մեթոդներից է հետքի մշակումը քիմիական նյութերով:
Այս նպատակի համար քննիչն իր ճամպրուկում պետք է միշտ ունենա գրաֆիտի, ալյումինի, երկաթի և այլ փոշիներ:
«Փոշին պետք է լինի շատ մանր և չոր: Հետքը գունավորելու համար փափուկ մազերով վրձինով պետք է վերցնել մի փոքր փոշի և քսել հետքի վրա: Փոշին անմիջապես կկպչի հետքի քրտնաճարպային գոյացումներին և հետքը կդառնա տեսանելի »,-Իրավաբան.net-ին հայտնում է ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը:
Փոշիների միջոցով հայտնաբերված մատնահետքերը ֆիքսելու հաջորդ կարևոր միջոցը դրանց փոխադրումն է հետքապատճենահան թաղանթի վրա: Թաղանթները լինում են մուգ և բաց գույների և կիրառվում են կախված փոշու գույնից:
Մատնահետքերը ֆիքսելուց հետո , բնականաբար, անհրաժեշտ է պարզել հետքը թողած անձին: Այդ նպատակով նշանակվում է մատնադրոշմային փորձաքննություն:
Մատնադրոշմային փորձաքննության գաղափարը պատկանում է անգլիացի Ուիլիամ Գերշելին, ով 1877թ. առաջ քաշեց այն թեզը, որ մատնահետքերը յուրաքանչյուրի մոտ տարբեր են և մարդու կյանքի ընթացքում փոփոխության չեն ենթարկվում:
Աղբյուրը` Իրավաբան.net