Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ քաղաքաշինական նոր պահանջներին զուգընթաց զարգանում է նաև վերելակաշինության ոլորտը: Հանրապետությունում վերջին երկու տարվա ընթացքում նորերով է փոխարինվել 520 վերելակ: ԱԻՆ Արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցված է ավելի քան 7800 վերելակ: Յուրաքանչյուրը տարին մեկ անգամ տեխնիկական անվտանգության փորձաքննության է ենթարկվում՝ ստանալով համապատախան եզրակացություն: