Կեղծ փողեր կամ արժեթղթեր՝ իրացնելու նպատակով պատրաստելը կամ պահելը կամ դրանք իրացնելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Նույն արարքը, որը կատարվել է՝
1) խոշոր չափերով,
2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Վերը նշվախ արարքը, որը կատարվել է՝
1) կազմակերպված խմբի կողմից,
2) առանձնապես խոշոր չափերով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Նշված հանցագործության համար խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը), իսկ առանձնապես խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը):