Տրանսպորտային միջոցը վարելու իրավունք ունեն այն անձինք, ովքեր ունեն անհրաժեշտ որակավորում, անցել են բժշկական քննություն և ունեն սահմանված նմուշի հաստատված փաստաթուղթ:
Տրանսպորտային միջոցը վարելու որակավորման պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Անձնակազմի առողջական վիճակի գնահատման չափանիշները սահմանվում են առողջապահության համակարգի պետական լիազորված մարմնի սահմանած կարգով: