Ասենք, որ արդեն շինարարությունը ավարտվել է, դուք որտե՞ղ եք կոճղ փնտրել․ Սոֆյա Հովսեփյան

ՀՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Բնապահպանության տեսչությանը քաղաքացու բողոք էի ուղարկել այն մասին, որ «ծառերը հատել և գերեզմանոց են կառուցել անթույլատրելի վայրում», պատասխանել են «ձեր նշված տարածքում հատված ծառերի կոճղեր չեն հայտնաբերվել»։

Ասենք որ արդեն շինարարությունը ավարտվել է, դուք որտեղ եք կոճղ փնտրե՞լ»։

Նշենք, որ ավելի վաղ Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր հետևյալը՝ հրապարակելով փաստաթղթեր։

«Գյումրու գերեզմանատներից մեկում ծառահատումների ահազանգի վերաբերյալ դիմել էի Գյումրու քաղաքապետարան և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։

Բարձրացված խնդրի վերաբերյալ ստացել եմ պատասխաններ, որոնք կցված են ստորև»։

Նկարի նկարագրությունը հասանելի չէ

May be an image of տեքստ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել