Որպես ապրանքային նշաններ` կարող են գրանցվել գրաֆիկորեն պատկերման հնարավորություն ունեցող նիշերը, մասնավորապես`
1) բառերը, բառակապակցությունները, անունները կամ կարգախոսները.
2) տառերը կամ թվերը.
3) նկարները, պատկերները կամ խորհրդանշանները.
4) եռաչափ պատկերները, մասնավորապես ապրանքի կամ դրա փաթեթավորման (տարայի) արտաքին տեսքը.
5) հոլոգրամները, գույները, գույների համակցությունները կամ կոմպոզիցիաները.
6) ձայնային ազդանշանները.
7) վերը նշված նիշերի ցանկացած համակցություն: