Առանձնակի արժեք ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր հափշտակելը

Պատմական, գեղարվեստական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր հափշտակելը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով:
Նույն արարքը, որը՝
1) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) անզգուշությամբ առաջացրել է նշված առարկաների կամ փաստաթղթերի ոչնչացում կամ վնասում՝
պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) ավազակությամբ կամ շորթմամբ,
2) կազմակերպված խմբի կողմից՝
պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել