Պետությունն ապահովում է ոստիկանության ծառայողի առողջական վիճակի անվճար հետազոտումն ու բուժումը:
Ոստիկանության ծառայողների ամենամյա կանխարգելիչ բժշկական քննություններն անցկացվում են տարեկան մեկ անգամ՝ համաձայն Ոստիկանության պետի կողմից հաստատված ժամանակացույցի:
Ոստիկանության ծառայողների ամենամյա կանխարգելիչ բժշկական քննություններն անցկացվում են ամբուլատոր պայմաններում՝ ոստիկանության բժշկական հաստատության պոլիկլինիկայում:
Հայաստանի Հանրապետության այն մարզերում և համայնքներում, որտեղ բացակայում են ոստիկանության բժշկական հաստատությունները, ոստիկանության ծառայողների կանխարգելիչ բժշկական քննություններն անցկացվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համապատասխան բժշկական հիմնարկներում:
Ախտորոշման տեսանկյունից դժվարություն ներկայացնող և խորացված հետազոտության անհրաժեշտություն առաջանալու դեպքում ոստիկանության ծառայողի բժշկական քննությունը կարող է շարունակվել ոստիկանության բժշկական ծառայության ստացիոնար պայմաններում:
Ոստիկանության բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձանց կանխարգելիչ բժշկական քննություններն անցկացվում են ստացիոնար պայմաններում՝ ոստիկանության բժշկական հաստատության հոսպիտալում՝ ամեն տարի 2-7 օր տևողությամբ