Մեղադրվում է իրեն օրավարձով հանձնված ավտոմեքենան որպես պահեստամաս վաճառելու մեջ

Կարեն Մինասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Սարգիս Գրիգորյանի բանավոր համաձայնության հիման վրա 2012թ հոկտեմբերի 29-ին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում իր 1.500.000 ՀՀ դրամ արժողության «ԲՄՎ 520» մակնիշի ավտոմեքենան օրավարձով հանձնել է Արմեն Կիրակոսյանին, որն իրեն վստահված ավտոմեքենան յուրացման միջոցով հափշտակել է և այն 2012թ. դեկտեմբերի 3-ին, որպես պահեստամաս, 200.000 ՀՀ դրամով վաճառել է Արտեմ Մինասյանին` Սարգիս Գրիգորյանին պատճառելով խոշոր չափի 1.500.000 ՀՀ դրամի նյութական վնաս:

Արմեն Մինասյանը կատարել է հանցագործություն, որը նախատեսված է ՀՀ Քր. օր.-ի 179 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն է` յուրացնելը կամ վատնելը՝ հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը խոշոր չափով, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Մեղադրյալը կալանավորված է:

Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, 06.05.2013թ. նշանակված դատական նիստը չի կայացել կողմերի չներկայանալու պատճառով:
Հաջորդ դատական նիստը նշանակված է այսօր:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառովներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել