Պատմամշակութային հուշարձանների ցանկում ընդգրկված «Փակ շուկայի» տանիքն այս պահին քանդում են:
Դրա մասին հայտնում է ֆեյսբուքի օգտատերերից Բիայնա Մահարին (Biayna Mahari):
Նա իր էջում գրառում է կատարել՝ ահազանգելով. «Հենց հիմա քանդում են «Փակ շուկայի» կամարները, տարածեք»:
Հիշեցնենք, որ համաձայն Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության, «Փակ շուկայում» վերանորոգում իրականացնող կազմակերպությունն իրավունք չունի փոխել շենքի արտաքին տեսքը:
Փակ շուկայի սեփականատեր «Թիվ 1 շուկա» ՍՊԸ-ին թույլտվություն էր տրվել միայն ներքին հարդարանքի և ավտոկայանատեղի կառուցելու աշխատանքների համար:
Ավելի վաղ, շենքի տանիքը վնասելու համար, կազմակերպությունը տուգանվել էր 200.000 դրամի չափով:
Հակառակ սրան, համացանցում հայտնված նկարներն ու տեսանյութերը վկայում են այն մասին, որ կրկին քանդում են պատմամշակութային հուշարձանների ցանկում ընդգրկված «Փակ շուկան»:
Նկարը՝ Մամիկոն Սիմոնյանի Ֆեյսբուքի էջից: