«Տեղեկացնեմ ձեզ, որ «Հայաստան» դաշինքը պաշտոնապես մուտքագրել է դիմում Սահմանադրական դատարան՝ ԿԸՀ-ի 2021 թվականի հունիսի 27-ի որոշման անվավեր ճանաչելու պահանջով: Այսինքն մենք վիճարկել ենք ընտրությունների արդյունքների վերաբերյալ ընդունված որոշման սահմանադրականությունը, օրինականությունը և նաև փաստական հանգամանքները, որոնք որ կան:
Ես այսպես ձևակերպեմ՝ ՍԴ-ն նշված դիմումը քննության առարկա է դարձնելու, թե՛ այսպես կոչված քանակական խախտումների իմաստով, թե՛ որակական իմաստով, սա վերաբերելու է այն խումբ հարցերին, որոնք մենք ներկայացնում ենք սկսված մայիսի 10-ից»,-այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Արամ Վարդևանյանը:
Նա նշեց, որ դիմումը բաղկացած է 12 կետից և խնդիրների մանրամասն վերլուծությամբ, կից փաստաթղթերով և դրանց վերաբերյալ հիմնավորումներով:
Արամ Վարդևանյաը հայտնեց, որ առաջին անգամ է ՍԴ-ում ընտրությունների վերաբերյալ վեճը քննության առարկա դառնալու:
Մանրամասները՝ տեսանյութում