Հիդրոօդերևութաբաության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ հուլիսի 2-7-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Երևան քաղաքում՝
Հուլիսի 2-3-ին, 7-ին՝ երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
Հուլիսի 4-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 2-3-ին, 6-7-ին՝ առանձին շրջաններում՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ արագությամբ։
Հուլիսի 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 3-4-ին՝ ցերեկը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, 5-7-ին՝ ցերեկը նույնքան կնվազի։