Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից հայտնում են.
«Հարգելի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչներ, հայտնում ենք ձեզ, որ այսօր առավոտվանից տարածված լուրն այն մասին, որ խմելու ջուրը թունավորված է, պաշտոնապես հաստատված փաստ չէ:
Հետևաբար՝ հորդորում ենք ձեզ խուճապի չմատնվել, քանի որ տարվում են համապատասխան գործառույթներ՝ պարզելու խմելու ջրի պղտորվածության պատճառը և վերացնելու հետևանքները:
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ»: