Հունիսի 28-ին ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդվել էր Յանինա Զապլավայի և դստեր` Կարոլինա Զապլավայի անհայտ կորելու մասին:
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Ոստիկանության ծառայողների օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 1-ին, ժամը 19.20-ին, Յ. Զապլավան դստեր հետ կամավոր ներկայացել են բաժին:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: