6-ամսյա կտրվածքով կարգելափակվի այցելուների մուտքը «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածք: Այս մասին հայտնել է ՇՄ նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը:
Հաշվի առնելով Սևանա լճի մակարդակի բարձրացման, ինչպես նաև համավարակով պայամանավորված Նորաշենի արգելոցի և Նորաշենի արգելավայրի տարածք մարդկանց հոսքը սահմանափակելու արդյունքում հայկական որորի արգելոցի և արգելավայրի ափամերձ ցամաքային տարածքներում ձվադրման, մարդկային գործոնի ազդեցության նվազման արդյունքում վերջին տարիներին չվահյուր թռչունների տեսակների և քանակի ավելացման հանգամանքը՝ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով 6-ամսյա կտրվածքով կարգելափակվի այցելուների մուտքը «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածք։
Իրականացվելու է խիստ վերահսկողություն՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահնորդական հատուկ ջոկատի և մի շարք այլ գերատեսչությունների և իրավապահ մարմինների սերտ փոխգործակցությամբ։