Աճյունների որոնումները շարունակվում են Արցախի վերահսկողությունից դուրս մնացած հարավային թևի ուղղություններում․ ԱՀ ԱԻՊԾ

2020 թվականի պատերազմի ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներն այսօր շարունակվում են Արցախի վերահսկողությունից դուրս մնացած հարավային թևի մի քանի ուղղություններում։

Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Աճյունների որոնումները շարունակվում են Արցախի վերահսկողությունից դուրս մնացած հարավային թևի ուղղություններում։

Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը հավելյալ հաղորդագրություն կհրապարակի երեկոյան։

Ռազմական գործողություններից հետո իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում հունիսի 30-ի տվյալներով` տարհանվել է 1588 աճյուն»,- ասված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել