Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է 2021 թվականի առաջին եռամսյակի հավաքագրումները: Հայտարարությունում մասնավորապես ասված է.
«Արմավիրի քաղաքապետարանը 2021 թվականի 1-ին եռամսյակը ամփոփում է հավաքագրումների աննախադեպ բարձր ցուցանիշներով: Այսպիսով՝ գույքահարկի մասով հաշվետու ժամանակաշրջանում հավաքագրվել է 91.018.000 դրամ՝ 8.145.000 դրամ ավելի, քան 2020 թվականի նույն ժամանակահատվածում (շուրջ 10 %-ով ավելի):
Տեղական տուրքերի մասով հավաքագրվել է 29.126.000 դրամ: Սա նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 2.810.000 դրամով՝ 4 %-ով ավելի:
Հավաքագրումների նման ցուցանիշները փաստում են, որ քաղաքը շարժվում է զարգացման հստակ ճանապարհով, որ Արմավիրում ապագա կա՛»,-նշել է նա: