Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 1-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արայիկ Հարությունյանին ազատել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից»։
Մյուս որոշման համաձայն․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Արայիկ Հարությունյանին նշանակել վարչապետի աշխատակազմի ղեկավար»։
Հավելենք նաև, որ Արայիկ Հարությունյանը վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը զբաղեցնում էր 2020 թվականի նոյեմբերի 24-ից։ Մինչ այդ էլ՝ ՀՀ նախագահի նոյեմբերի 23-ի հրամանագրի համաձայն էլ ազատվել էր Կրթության, գիտության, մշակույթի և սոպորտի նախարարի պաշտոնից։