Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 1-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
« Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Արսեն Թորոսյանին ազատել վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից»:
Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյաննը ՀՀ նախագահի հունվարի 18-ի հրամանգրով ազատվել էր առողջապահության նախարարի պաշտոնից։ Նույն օրը վարչապետի որոշմամբ նշանակվել էր վարչապետի աշխատակազմի ղեկավար։