2021 թվականի համար կանխատեսվում է 6 տոկոս տնտեսական աճ, նախկինում ասվել էր՝ 3․2 տոկոս․ Նիկոլ Փաշինյան

«2021 թվականի համար կանխատեսվում է 6 տոկոս տնտեսական աճ, նախկինում ասվել էր՝ 3․2 տոկոս»,- այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

ՊԵԿ նախագահն ասաց, որ հարկային եկամուտների հավաքագրումն առաջին կիսամյակում կազմել է ավելի քան 750 մլրդ դրամ: Նա նշեց, որ ունեն գերակատարում:

«Մեզ հայտնի տեղեկությունների հիման վրա՝ ճշտված ծրագրային ցուցանիշը կազմելու է մոտավորապես 697.7 մլրդ դրամ: Եվ այս համեմատության մեջ կարող ենք ասել, որ առաջին կիսամյակի համար մենք ունենք 52.5 մլն դրա մի գերակատարում: Սա այն պայմաններում, երբ 2021 թվականի առաջին կիսամյակում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց, համապատասխան հարկատեսակների մասով, վերադարձվել է շուրջ 84 մլրդ դրամ: Իսկ եթե համեմատենք վերադարձի գումարները նախորդ տարվա համեմատելի ժամանակաշրջանների հետ, ապա կարող ենք փաստել, որ 2020 թվականի ընթացքում նույն ժամանակահատվածում վերադարձվել է 65 մլրդ դրամ, 2019 թվականին՝ 52 մլրդ դրամ, իսկ 2018 թվականին՝ 49 մլրդ դրամ ընդամենը: Այս տարբերության պայմաններում անգամ, գերակատարման բացարձակ տարբերությունը կազմել է 52.5 մլրդ դրամ:

Պետք է նշեմ, որ հավաքագրված եկամուտների մեջ իր ազդեցությունն է ունեցել դրոշմանիշային վճարների գծով կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում հավելյալ հավաքագրված դրոշմանիշային վճարների ծավալը, որը զուտ տարբերությամբ կազմում է 9.2 մլրդ դրամ: Իսկ եթե չեզոքացնենք դրոշմանիշային վճարների ազդեցությունը և զուտ եկամուտները համեմատենք միմյանց հետ, ապա 2021 թվականի ընթացքում տարբերությունը կկազմի շուրջ 54 մլրդ դրամ: Այսքանը, ըստ էության, պարոն վարչապետ:

Միաժամանակ զեկուցեմ, որ առաջին 6 ամսվա ընթացքում արձանագրված գործարքների տարբերությունն ենք համեմատել, և տարբերությունը բացարձակ թվով կազմում է մոտ 24 մլն հատ, այսինքն՝ 2021 թվականի առաջին կիսամյակի ընթացքում 24 մլն հատով ավելի գործարքներ են կատարվել, քան նախորդ տարի, և 25 մլն-ով ավելի են կատարվել, քան 2019 թվականի ընթացքում: Շնորհակալություն:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան – Շատ լավ: Պարոն Հովհաննիսյան, այսինքն՝ ես ճի՞շտ հասկացա, որ 52 մլրդ դրամը առանց դրոշմանիշային վճարների:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովյաննիսյան – Ոչ, պարոն վարչապետ: 52.5 մլրդ դրամը՝ դրոշմանիշային վճարները ներառյալ, ճշտված ցուցանիշի նկատմամբ մաքուր, այսպես ասած, գերակատարված ծավալներն են:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան – Իսկ եթե դրոշմանիշային վճարները հանենք՝ մինուս 9 մլրդ՞:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովյաննիսյան – Եթե դրոշմանիշային վճարները չեզոքացնենք, զուտ հարկային եկամուտները համեմատենք, այդ տարբերության մեջ ոչ թե պակասում, այլ ավելանում է 53.8 մլրդ դրամ, և եթե չեզոքացնենք ճշտված տվյալները: Սակայն ճշտված տվյալները մենք հաշվի ենք առնում, քանի որ դրանք մեզ համար այս պահին տեսանելի են:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան – Լավ, հիմա զուտ եկամտային մասով՝ արձանագրենք, որ պլանը հընթացս ենք ճշտել, ճշտված պլանի նկատմամբ ինչքա՞ն ենք ավելի հավաքագրել:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովյաննիսյան – Պարոն վարչապետ, առաջարկում եմ այս տարբերությունն արձանագրել ըստ բյուջետավորման կանոնների, որը համապատասխան է հենց Ձեր հարցադրմանը, և այդ տրամաբանությամբ ավելի գերակատարումը կազմում է 52.5 մլրդ դրամ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել