«Այո՛, որոշակի լկտիություններ ադրբեջանցիներն իրենց թույլ են տալիս ճանապարհներով անցնելիս, բայց նշեմ, որ այս մասով նախագահն էլ ԱԺ-ում հայտարարեց, որ Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից շուտով, մի քանի ամսվա ընթացքում ադրբեջանական կողմն այլևս ընդհանրապես չի օգտվելու,-այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին առցանց ասուլիսի ժամանակ ասաց Արցախի Հանապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը:
Նա նշեց, որ աշխատանքներ են տարվում այդ ճանապարհների անվտանգության մակարդակն ավելի բարձրացնելու համար, լուսավորման խնդիրը ևս կլուծվի:
Խոսելով Արցախի ապագայի մասին նա նշեց, որ որևէ կուլիսային պայմանավորվածություններից ինքը տեղյակ չէ:
«Արցախի ապագան կարող եմ ասել, որ կարծում եմ դրական է լինելու, բայց դա նաև մեր այսօրվա ջանքերից է կախված, և՛ մեր, և՛ ողջ հայ ժողովրդի: Ինչքան կարողանանք շատ արցախցի պահել Արցախում, ինչքան շատ կարողանանք զարգացնել մեր տնտեսությունը, այնքան մեր ապագան ավելի տեսանելի կլինի, բայց այդ լուսավոր ապագան այդքան էլ մոտ չէ; Մենք մեր պայքարում պետք է վճռական լինենք: Այլ տարբերակը՝ պարզապես պետք է լքենք Արցախը, իսկ դա փախուստ է»,-նշեց նա: