Ծնողական իրավունքների սահմանափակման վերացումը

Ինչպես գիտենք, եթե առկա են օրենքով նախատեսված հիմքերը, դատարանը կարող է ծնողական իրավունքները սահմանափակվելու մասին վճիռ կայացնել:

Եթե վերացել են այն հանգամանքները, որոնց հիման վրա սահմանափակվել են ծնողների կամ նրանցից մեկի ծնողական իրավունքները, ապա դատարանը ծնողների կամ նրանցից մեկի հայցի հիման վրա կարող է վճիռ կայացնել երեխային իր ծնողներին կամ նրանցից մեկին վերադարձնելու և օրենքով նախատեսված սահմանափակումները վերացնելու մասին։

Հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի կարծիքը` դատարանը կարող է մերժել հայցի բավարարումը, եթե երեխային իր ծնողներին կամ նրանցից մեկին վերադարձնելը հակասում է նրա շահերին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել