Նախ նշենք, որ Երևան քաղաքի յուրաքանչյուր վարչական շրջանում, Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում կան պահպանության ստորաբաժանումներ:
Ի տարբերություն մասնավոր պահնորդական կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության ստորաբաժանումները ապահովում են օբյեկտների ցանկացած պահպանություն:
Գործում են «Տագնապի» ահազանգման համակարգեր, որոնք ծառայում են ոստիկանության շտապ կանչի համար:
Կանչի համար օգտագործվում են.
ա) ոստիկանական վերակարգի շտապ կանչման կոճակներ,
բ) տեսահսկման և տեսադիտման համակարգեր,
գ) պարագծային ահազանգման համակարգեր,
դ) անվտանգության ինտեգրացված համակարգեր: