Արմեն Սարգսյանն ընդունել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանին և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանին։

Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպմանն անդրադարձ է եղել մեր երկրում գիտատեխնիկական ու տեխնոլոգիական ոլորտների զարգացման ներուժին ու հեռանկարներին: Նախարարի պաշտոնակատարը և FAST հիմնադրամի գործադիր տնօրենը նախագահ Սարգսյանին են ներկայացրել բարձր տեխնոլոգիաների ոլորտում իրականացվող ծրագրերն ու աշխատանքները:

Քննարկվել են նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության շրջանակում համատեղ նախագծերի իրականացման հնարավորություններն ու ուղղությունները: Կարևորվել է ATOM-ի հետ գործակցող միջազգային առաջատար տեխնոլոգիական ու գիտակրթական կազմակերպությունների և տեղական ընկերությունների միջև փոխգործակցության զարգացումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել