Միանշանակ իմ թիմին մենակ չեմ թողնի, գնալու ենք խորհրդարան. Արթուր Վանեցյան

«Ընտրությունների արդյունքները սպասելի չէին, բայց ունենք այն՝ ինչ ունենք: Մենք հայտնել էին, որ մեր շտաբի աշխատակիցների նկատմամբ սկսվել է տեռոր, որը նպատակ է ունեցել, որ ընդդիմությունը ստանա քիչ քվե»,-այս մասին ասուլիսի ժամանակ այսօր՝ հունիսի 23-ին, ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ և «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանը:

Նա ասաց, որ ոչ միայն վերահաշվարկի գործընթաց են սկսելու, այլ առհասարակ բոլոր խնդիրներին տրվելու են ընթացք:

«Եթե որոշում կայացնենք, որ մենք վերցնում ենք մանդատները, միանշանակ իմ թիմին մենակ չեմ թողնի, գնալու ենք խորհրդարան և շարունակելու ենք մեր պայքարը խորհրդարանուն: Ցավոք, մանդատ չվերցնելը ոչ մի իրավական հիմք չունի, եթե մենք չվերցնեք մանդատ, միևնույն է խորհրդրանը կաշխատի»,-նշեց Վանեցյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել