Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Աբել Մ.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Աբել Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, իր անձնական Լեքսուս-RX-300 մակնիշի ավտոմեքենայով խախտելով ՃԵԿ-ի կանոնները, ստեղծել է վթարային իրադրություն, որի հետևանքով ընդհարվել է Վիլիյամ Ղ.-ի վարած ԲՄՎ ավտոմեքենային և անզգուշությամբ Վիլիյամ Ղ.-ի առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս։
Որպես խափանման միջոց մեղադրյալի նկատմամբ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: