Ժամը 17:00-ի դրությամբ 2021 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին քվեարակելու իրավունք ունեցող 2 միլիոն 593 հազար 572 անձից քվեարկությանը մասնակցել են 989 972 անձ, ընդհանուր ընտրողների 38,17 տոկոսը:
Այս մասին հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը։
Նախորդ՝ 2018 թվականի ԱԺ ընտրություններին ժամը 17։00-ի դրությամբ 2 միլիոն 592 հազար 479 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 25 հազար 2-ը, կամ ընտրողների 39,54 տոկոսը։
- Երևան – 859 000 ընտրող, մասնակցել են – 344 864 ( 40,15 % )
- Արագածոտնի մարզ – 117 472 ընտրող, մասնակցել են – 44 511 (37․89 %)
- Արարատի մարզ – 223 360 ընտրող, մասնակցել են – 83 766 (37․5 %)
- Արմավիրի մարզ – 235 840 ընտրող, մասնակցել են – 75 035 (31․82 %)
- Գեղարքունիքի մարզ – 189 527 ընտրող, մասնակցել են – 70 376 (37․38 %)
- Լոռու մարզ – 233 552 ընտրող, մասնակցել են – 87 310 (37․38 %)
- Կոտայքի մարզ – 242 022 ընտրող, մասնակցել են – 93 828 (38․77 %)
- Շիրակի մարզ – 226 763 ընտրող, մասնակցել են – 73 171 (32․27 %)
- Սյունիքի մարզ – 109 726 ընտրող, մասնակցել են – 51 383 (46․83 %)
- Վայոց Ձորի մարզ – 46 620 ընտրող, մասնակցել են – 19 888 (42․66 %)
- Տավուշի մարզ – 109 690 ընտրող, մասնակցել են – 45 376 (41․37 %)։