Արարատի և Վայոց -Ձորի մարզերի ընդհանուր իրավասութայն դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի` Ալեն Վ.-ի.
Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, վերջինս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արմինե Ն.-ին պարտք 100000 դրամ գումարը վերադարձնելու վերջինիս պահանջից հետո, շահադիտական դրդումներով, Արմինե Ն.-ի պարտք գումարը չվերադարձնելու և նյութական որոշակի օգուտ ստանալու ձգտմամբ որոշել է սպանել նրան: Այդ նպատակով 2013 թվականի հունվարի 21-ին Ալեն Վ.-ն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ Ազատաշեն-Արբաթ ավտոճանապարհի ձախ մասում գտնվող դաշտերի մեջ նախապես իր հետ վերցրած ուրագով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս գլխի շրջանին, պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, սակայն տեսնելով որ իր հանցավոր դիտավորությունն ավարտին չի հասել, այն ավարտին հասցնելու նպատակով ձեռքերով փակել է նրա շնչառան ուղիները` փորձել է շնչահեղձ անել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ Արմինե Ն.-ի ուշագնացությունը ընկալել է որպես վերջինիս մահ և հեռացել դեպքի վայրից:
Մեղադրյալի նկատմամբ խաանման միջոց է ընտրվել կաանավորումը:
Քրեական գործով որպես իրեղեն ապացույց է ճանաչվել Արմինե Ն.-ի հագուստը և ուրագը:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: