Համակարգչային տեղեկատվությունը փոփոխելը

Համակարգչում, համակարգչային համակարգում, ցանցում կամ մեքենայական կրիչների վրա պահվող տեղեկատվությունը փոփոխելը կամ դրանցում սուտ տեղեկատվություն մտցնելը՝ ուրիշի գույքը հափշտակելու հատկանիշների բացակայության դեպքում, կամ խաբեության կամ վստահությունը չարաշահելու ճանապարհով գույքային վնաս պատճառելը, որն առաջացրել է զգալի վնաս՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:

Նույն արարքը, որը՝
1) զուգորդվել է համակարգչային համակարգ կամ ցանց առանց թույլտվության մուտք գործելով (ներթափանցելով),
2) կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով,
3) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
4) անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել