Եթե հարկային մարմնին հայտնի են դարձել անճշտություններ

Եթե հարկային մարմնին հայտնի են դարձել հարկ վճարողների կողմից ներկայացված հաշվարկներում տեղ գտած անճշտություններ, որոնք օրենսդրությամբ սահմանված դեպքերում ու կարգով հնարավոր չէ ճշգրտել ճշտված հաշվարկների ներկայացման միջոցով կամ օրենսդրությամբ սահմանված դեպքերում անհրաժեշտ է վերահաշվարկել հարկ վճարողի հարկային պարտավորությունները, ապա այդ պարտավորությունները կարող են ճշգրտվել հարկային մարմնի սահմանած կարգով` առանց հարկ վճարողների մոտ ստուգումների իրականացման:

Եթե գործատուները աշխատանքային պայմանագրով աշխատող անձանցից՝ վարձու աշխատողներից, ժամանակին չեն գանձել հարկի գումարները, ապա դրանք վարձու աշխատողներից գանձվում են այդ մասին հայտնի դառնալուց ոչ ավել, քան վերջին երեք ամսվա համար, իսկ մնացած հարկային պարտավորությունները դրվում են գործատուի վրա:
Հարկերի սահմանված չափից ավել գանձված գումարները վարձու աշխատողներին վերադարձվում են այդ մասին հայտնի դառնալու օրվանից մեկ ամսվա ընթացքում սահմանված չափից ավել գանձման օրվան հաջորդող երեք տարվա համար: Սահմանված չափից ավել վճարված գումարները վերադարձնելու մասին հարկ վճարողի դիմումը կասեցնում է նշված ժամկետի ընթացքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել