Ազատազրկման վայրից փախուստի հետևանքները

Նախ նշենք, որ փախուստի վայրեր են համարվում գաղութները կամ բանտերտ, ազատազրկման վայրը, քննչական մեկուսարանները, կալանավորվածների պահելու վայրը, ձերբակալվածների պահելու վայրը:

Նմանատիպ վայր պետք է համարվել նաև այն տրանսպորտային միջոցը, որտեղ կալանավորը կամ ազատազրկման ենթարկվածը փախուստի է դիմել արգելանքից մեկուսարան կամ մեկուսարանից գաղութ տեղափոխելու ժամանակ:

Փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Բանն այն է, որ այս հանցագործությամբ անմիջապես խախտվում են նախաքննական մարմինների, դատարանների, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկի բնականոն աշխատանքը:

Փախուստ կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե քրեական վարույթը կարճվել կամ արդարացման դատավճիռ է կայացվել այն գործով, որով անձը դատապարտվել էր ազատազրկման, կալանավորվել կամ ձերբակալվել էր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել