Վախճանվել է Քաշաթաղի շրջանի կայացման գործում մեծ ներդրում ունեցող Արտուշ Մխիթարյանը

ՄԵՐԱՆ ԼՂՀ Քաշաթաղի շրջանի պաշտոնաթերթից հայտնում են․

«Մեծ ցավով տեղեկացնում ենք՝ այսօր՝ 2021թ․ հունիսի 20-ին, երկարատև ու ծանր հիվանդությունից հետո վախճանվել է Քաշաթաղի շրջանի կայացման գործում մեծ ներդրում ունեցող ԱՐՏՈՒՇ ՎԱՐՈՒԺԱՆԻ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ, ով երկար տարիներ աշխատել է Քաշաթաղի շրջանային ոստիկանության բաժնում, այնուհետև՝ որպես շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ, կարճ ժամանակներով զբաղեցրել այլ պաշտոններ։

Քաշաթաղի շրջվարչակազմի, շրջանի ողջ բնակչության, Բերձորի քաղաքապետարանի կողմից «ՄԵՐԱՆ»-ի խմբագրակազմը ցավակցում է Ա․ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ընտանիքին, հարազատներին, բարեկամներին, մտերիմներին և հայտնում զորակցություն։

Ա․ ՄԽԻԹԱՐՅԱՆի հիշատակը վառ կմնա նրան ճանաչողների սրտերում։

Ա․ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ծնվել է 1973թ․ մայիսի 16-ին ՀՀ Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի Սպանդարյան գյուղում։ Ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը։ Ամուսնացած է, ունի 1 դուստր»։

Հավելենք, որ Արտուշ Մխիթարյանը 1991-96 թվականներին սովորել է ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետում։

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի 1991-96 թվականների կուրսի շրջանավարտները ցավակցություն են հայտնում իրենց ընկերոջ մահվան կապակցությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել