Վարչական դատավարությունում ապացույցների ապահովումը

Որպես կանոն, անձինք, որոնք հիմքեր ունեն կարծելու, որ անհրաժեշտ ապացույցներ ներկայացնելը կարող է դժվար կամ անհնարին դառնալ, իրավունք ունեն գործն իր վարույթն ընդունած դատարանին միջնորդություն ներկայացնելու այդ ապացույցների ապահովման վերաբերյալ:

Ապացույցների ապահովման վերաբերյալ դատավարության մասնակիցը ներկայացնում է միջնորդություն: Միջնորդությունը քննվում է գործին մասնակցող անձանց մասնակցությամբ, սակայն նրանց չներկայանալը արգելք չէ միջնորդությունը քննելու համար: Բացառիկ դեպքերում դատարանը կարող է միջնորդությունը քննել առանց գործին մասնակցող որոշ անձանց, եթե գտնում է, որ հավանական է, որ նրանց մասնակցությունը կխոչընդոտի ապացույցի ապահովմանը: Միջնորդության քննարկումից հետո դատարանը կայացնում է որոշում, որում նշում է, թե ինչ ձևով պետք է իրականացվի ապացույցի ապահովումը:

Ապացույցների ապահովումը կարող է իրականացվել` վկաներին հարցաքննելով, գրավոր կամ իրեղեն ապացույցներ զննելով, փորձաքննություն նշանակելով, գրավոր կամ իրեղեն ապացույցներ առգրավելով:Ինչպես նաև ապացույցների ապահովումը գրավոր կամ իրեղեն ապացույցների առգրավմամբ կատարվում է դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով, որն ապահովելուց հետո ձեռք բերված ապացույցներն անհապաղ ներկայացնում է դատարանին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել