Գյումրու 31/48 ընտրատեղամասում քաղաքացին ընտրախցիկում պատռում էր թղթերը, որոնք անպիտան էին, այդ ժամանակ հանձնաժողովի նախագահ Լիլիկ Ավագյանը հարցրեց՝ ինչի՞ ես պատռում թղթերը։
Հարցին ի պատասխան՝ քաղաքացին ասաց․
«Լավ եմ անում, ասել են, որ պետք է պատռենք ավելորդները, պատռում եմ»,- ասաց քաղաքացին։
Մեր հարցին, թե ինչ խնդիր կա, որ քաղաքացին պատռում է ավելորդ թերթիկները, նախագահն ասաց․
«Ոչ մի խնդիր, ուղղակի անտեղի փչացնում են թուղթը, մակուլատուրա է էլի»,- նշեց նա։
Նշենք, որ Գյումրու 31/48 ընտրատեղամասում ընտրողների ընդհանուր թիվը 1658 է։ Ժամը 14։08-ի դրությամբ ընտրությանն է մասնակցել 353 քաղաքացի։
Այս պահին ընտրատեղամասում քվեարկությունը հանդարտ ընթանում է։ Իրավաբան․net-ի լրագրողի հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Լիլիկ Ավագյանը նշեց «Մեր մոտ քվեարկությունը հանդարտ, հանգիստ գնում է»։