Իրավաբան․net-ը 11։00-ից 13։00-ն ընկած ժամանակահատվածում շրջել է մայրաքաղաքի տարբեր տեղամասերում և խախտումներ արձանագրել։ Բոլոր ընտրատեղամասերում կուտակումներ էին, 2-ում խախտվել է քվեարկության գաղտնիությունը։ Դրանք են 7/26 (Մալաթիա-Սեբաստիա, թիվ 121 դպրոց) և 9/26 (Կենտրոն, Չարենցի անվան թիվ 67 դպրոց) ընտրատեղամասերը։
9/26 տեղամասում մեր նկարահանող խումբը կարողացել է տևական ժամանակ տեսանկարահանել ընտրողներին, երբ վերջիններս ընտրախցիկում էին։ Տեսանկարահանումը գաղտնի չի կատարվել, սակայն հանձնաժողովի և ոչ մի անդամ չի փորձել խոչընդոտել գործընթացին։ Նշված հատվածում կարող էին լինել և՛ հանձնաժողովի անդամներ, և՛ վստահված անձին, և՛ քաղաքացիներ։
Ընտրական օրենսգրքի 58-րդ հոդվածը սահմանում է, որ քվեարկության խցիկը պետք է պատրաստվի այնպես, որ ընտրողը կարողանա քվեարկության սենյակում գտնվող անձանցից գաղտնի քվեարկել, ունենա բավարար լուսավորվածություն, չօգտագործված քվեաթերթիկների արկղ՝ յուրաքանչյուր կուսակցության համար առանձին քվեաթերթիկներով քվեարկության անցկացման ժամանակ:
Քվեարկության խցիկները պետք է տեղադրվեն միմյանցից առնվազն մեկ մետր հեռավորությամբ և այն դիրքով, որ ընտրողը քվեարկելիս լինի հանձնաժողովին դեմքով և թիկունքով դեպի պատը:
Մանրամասները՝ տեսանյութում։