Ո՞րն է բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը

Վարձակալության պայմանագրի տեսակ է հանդիսանում բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը:

Բնակելի տարածության վարձակալության պայմանագրով մի կողմը՝ բնակելի տարածության սեփականատերը կամ նրա լիազորած անձը (վարձատուն), պարտավորվում է վճարի դիմաց մյուս կողմի (վարձակալի) տիրապետմանը և օգտագործմանը հանձնել բնակելի տարածություն: Բնակելի տարածության վարձակալության պայմանագրի օբյեկտ կարող է լինել մշտական բնակության համար պիտանի բնակելի տարածությունը (բնակարանը, բնակելի տունը, բնակարանի կամ բնակելի տան մասը):

Բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը կնքվում է գրավոր՝ կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով: Բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը չի պահանջում նոտարական վավերացում, իսկ պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

Վարձակալության պայմանագրի բովանդակությունն են կազմում այն էական, սովորական և պատահական պայմանները, որոնց շուրջ համաձայնություն ձեռք բերելով, կողմերը սահմանում են իրենց փոխադարձ իրավունքները և պարտականությունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել