Ինչու՞ է ձերբակալվել Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենը․ ոստիկանության պարզաբանումը

Հունիսի 15-ին, ժամը 14.55-ին, ոստիկանության Գորիսի բաժնում Գորիսի մշակույթի կենտրոնի աշխատակցուհիներից մեկը հաղորդում էր տվել, որ ժամը 12.00-ի սահմաններում Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենը արգելել է իրեն մասնակցելու Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավին՝ սպառնալով ազատել աշխատանքից: Նախապատրաստված նյութերով ոստիկանության Գորիսի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուց կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն խոչընդոտելը, որը կատարվել է ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով)։ Հունիսի 17-ին մշակույթի կենտրոնի տնօրենը ձերբակալվել է։

Այս մասին հյատնում են ոստիկանությունից։

Նախաքննությունը շարունակվում է։

Ինչպես արդեն հայտնել էինք, կեսգիշերին Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը հայտնել էր․

«Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենին ապօրինի կերպով ձերբակալել են։ Մոտ մեկ ժամ է որևէ տեղեկություն չկա, Հայկ Խաչատրյանի հետ կապ հաստատել չի լինում»,-նշել է նա։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել