Առաջին հերթին պետք է քաղաքականությամբ զբաղվող զինվորականներից մաքրենք բանակը․ Փաշինյան

«Հանրային» հեռուստաընկերության եթերում շարունակվում է «Հայաստանն ընտրում է» նախընտրական չորրորդ մեծ բանավեճը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ պաշտպանական բնագծերը կահավորված չէին, քանի որ ընդդիմությունը զանգում էր գեներալներին ու ասում, որ  հակառակորդը սահմանին չէ, այլ Երևանում։

«Բա որ ցույցի էիք կանչում Գլխավոր շտաբին, գեներալներին, զինվորականներին, որ ներքաշում էիք ու ներքաշում եք քաղաքականության մեջ, բա գիտեիք՝ ոնցա լինելու։

Պետք է առաջին հերթին քաղաքականությամբ զբաղվող զինվորականներից մաքրենք բանակը, որպեսզի մարդիկ իրանց գործով զբաղվեն, ոչ թե ցույցեր անեն, քաղաքական ինտրիգներով զբաղվեն։ Այսօր ընդդիմությունը դրա համար պատասխա՞ն է տալու։ Իրանք չէին ասում, որ պատերազմի ժամանակ զանգում էին գեներլաներին ու ասում՝ արա, ինչ գործ ունեք ըտեղ գռվում եք, հետ եկեք Երևանում կռվեք։

Հետ եկան, տեսաք արդյունքները։ Հիմա էլ բողոքում եք։

Այսօր բանակը ամենամեծ բյուջետային հատկացումներն է ստանում։ 48 տոկոսով մենք ավելացրել ենք ռազմական ծախսերը։ Ոչ մի կառավարություն այդքան պաշտպանական ու ռազմական ծախս չի արել, ինչքան մենք»,-ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այդպիսի զինվորականներին նրանք պատժում են, պատժել են և պատժելու են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել