ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը ճանաչվել է անվավեր։
ՀՀ ԿԸՀ ընտրական հանձնաժողովն ընդունել է որոշում, որում մասնավորապես ասվում է. «Սույն թվականի հունիսի 20-ին կայանալիք ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Միհրան Պողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին թիվ 129-Ա որոշումը ճանաչել անվավեր»։
Հիշեցնենք՝ Միհրան Պողոսյանը «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում 11-րդն է:
Ավելի վաղ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անվավեր էր ճանաչել «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու, ընտրական ցուցակի 11-րդ համար, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի գրանցումը:
ԿԸՀ-ն այս մասին որոշումը ընդունել է հունիսի 8-ի նիստի ժամանակ: