Կատարվել է 2353 թեստավորում, հաստատվել է 41 նոր դեպք

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հունիսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223723 դեպք, որոնցից 215228-ն` առողջացած, 4488-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2913 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1127455 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 2353 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 41 նոր դեպք: Ունենք 33 առողջացած և 4 մահվան դեպք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել