Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 14-ին, Մասիս քաղաքում հանրահավաքի ժամանակ ասաց, որ առաջին անգամ հայտարարություն է անում:
«Մենք պատրաստվում ենք 2022 թվականից ծնված ամեն 3-րդ և հաջորդ երեխային տրամադրել ամիսը 50 հազար դրամ, մինչև առնվազն 4 տարեկանը».-նշեց նա:
Նրա խոսքով՝ ծրագիրը լինելու է որոշակի ժամկետով, մինչև 2025 թվականը:
«Ես ձեզ ուզում եմ հիշեցնել, որ մենք մինչև 2 տարեկան երեխայի նպաստի համակարգում էական փոփոխություն ենք արել, մենք նպաստի չափը դարձրել ենք 26. 500 դրամ»,-ասաց նա: