«Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է․
«Սիրելի հայրենակիցներ տեղեկացնում ենք ձեզ, որ «Զարթոնք» ԱՔԿ հիմնադիր անդամ Վահագն Չախալյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ (արդեն երկրորդ անգամ) միջնորդությունների քննարկումը տեղի կունենա 2021 թվականի հունիսի 14-ին, ժամը 12:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Ավան» նստավայրում։
Վերջիններս մեղադրվում են իբրև թե ՀՀ կառավարության շենքը խմբի կազմում, բռնության կիրառմամբ զավթելու փորձ կատարելու մեջ։
Մեր խորին համոզմամբ քրեական հետապնդումը Վահագն Չախալյանի նկատմամբ կրում է բացառապես քաղաքական բնույթ։
«Զարթոնք» ԱՔԿ անդամները 12:00-ին ի աջակցություն Վահագն Չախալյանի կլինեն դատարանի բակում»։