Վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 14-ին, ուղիղ եթերում հայտնեց, որ երեկոյան երթ են անցկացնելու Մալաթիա-Սեբաստիա համայնքից։
«Մեկնարկը 19։00-ին է, Զորավար Անդրանիկի՝ Անդրանիկ Օզանյանի արձանի մոտից, որը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա համայնքի «կալցեվոյ» կոչված հատվածում։
Բոլորիդ հրավիրում եմ ու սիրով սպասում»։