Հենց առաջին տարվա ընթացքում հնարավոր կլինի 15-20 հազար դրամով թոշակը բարձրացնել․ Արզաքանցյան

«Շատերը գալիս են պաշտոնի ամեն մտածում են, թե ինչ պիջակ պիտի հագնեն, ինչ փողկապ կապեն, որ լավ տեսք ունենա։ Եղբայր, վաղվա երիտասարդների ապագայի մասին մտածի, ամենակարևորը․․․որ մենք կարողանանք հզոր երկիր կառուցենք, առողջ պետություն ունենանք։ Մեր ապագան մեր սերունդն է, երեխաներն են։ Մենք մեծանում ենք, տարիքները մեր տանումա մեր եղածը։

Մեր տարիքը ծախսվումա, ոնց որ հեռախոսի «բատարեն» (մարտկոցը-խմբ․) նստումա, նենց էլ ժամանակին մարդու ուղեղնա հոգնում ամեն ինչից։ Ճիշտա՝ մենք մեզ առույգ ենք զգում, բայց եկեք մենք մեզի չխաբենք»,-այս մասին դեմոկրատական կուսակցության առաջնորդ Տիգրան Արզաքանցյանը ասել է մարզային Fortuna TV-ի եթերում։

Նրա խոսքով՝ տարիքով մարդիկ երիտասարդներին պետք է ուղղություն ցույց տան ու աջակցեն։

Արզաքանցյանի խոսքով՝ իրենց հաղթանակի դեպքում հենց առաջին տարվա ընթացքում հնարավոր կլինի 15-20 հազար դրամով թոշակը բարձրացնել, քանի որ ներդրումներից արդյունք կլինի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել