ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության նորաստեղծ ստորաբաժանման երիտասարդ իրավապահները այսօրվանից անցել են իրենց պարտականությունների կատարմանը:
Աշխատանքային առաջին օրը համընկնում է «Վերջին զանգի» միջոցառումների անցկացման հետ, որի ընթացքում իրավապահները հետևելու են կարգ ու կանոնի պահպանմանը:
Հիշեցնենք, որ պարեկապահակետային ծառայության անձնակազմն նախապես անցել է երկամսյա դասընթացներ: Նրանք տիրապետում են օտար լեզուների, մարտարվեստի հնարքների, առաջին բուժօգնության հմտություններին և այլն:
Այսուհետև հատուկ նախապատրաստում անցած իրավապանների խնդիրն է լինելու հասարակական կարգի ապահովման գործում նոր մոտեցումների ու եղանակների կենսագործումը:
Հատկանշական է, որ առանձնացված ստորաբաժանման մեջ զգալի թիվ են կազմում կանայք: